Քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» է շրջվել. կա տուժած![]() 20 մայիսի 2013 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է և վարորդ` 1948թ. ծնված Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |