ՀՊՃՀ-ում ատոմային էներգետիկայի և միջուկային գիտելիքների սեմինար-վարժանք է անցկացվում

ՀՊՃՀ-ում ատոմային էներգետիկայի և միջուկային գիտելիքների սեմինար-վարժանք է անցկացվում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և ԱՄՆ Էներգետիկայի պետդեպարտամենտի միջև համագործակցության շրջանակներում այսօր ՀՊՃՀ Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնում մեկնարկեց ատոմային էներգետիկայի և միջուկային գիտելիքների երկշաբաթյա սեմինար-վարժանքը: Սեմինար-վարժանքն անցկացնելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի ներկայացուցիչ Ջոն Մերֆին և ԱՄՆ հանրահայտ «Արգոնն» ուսումնական կենտրոնի Միջուկային ճարտարագիտության դեպարտամենտի մասնագետ Ջասթին Պենսը: Բացի արտասահմանցի մասնագետներից` սեմինար վարժանքի մի շարք դասընթացներ կանցկացնեն ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսորները և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գևորգյանը:

Վարժանքին մասնակցում են ՀՊՃՀ «Ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ», «Ջերմաէներգետիկա» մասնագիտություններով և Երևանի պետական համալսարանի «Միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողները, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության, ինչպես նաև` «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայագրեր, իսկ արդյունքներից ելնելով նախատեսվում է առաջարկ անել ՀՊՃՀ մագիստրատուրայում համապատասխան ընտրովի դասընթաց մտցնելու մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---