Ամերիաբանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները

Ամերիաբանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին` այն համալրելով նոր ու հետաքրքիր առաջարկներով, միաժամանակ ապահովելով ծառայությունների տրամադրման առավել պարզ ու ճկուն պայմաններ: Այս մասին հայտնեց բանկի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը: «Մենք շեշտը դնում ենք ոչ թե ցածր գներին, այլ աշխատում ենք նոր ծառայություններ առաջարկել»,-ասել է նա: Ըստ նրա, բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները` բարելավելով և դարձնելով դրանք առավել մրցունակ: Առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հեռակառավարման համակարգերի զարգացմանը` առավել մատչելի են դարձվել ինտերնետ բանկինգի ծառայության սակագները: Հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները` տարբերակված մոտեցում է կիրառվել Երևանի և մարզերի մասնաճյուղերի սակագնային փաթեթը մշակելիս, ըստ որի մարզերի հաճախորդներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ: Արման Բարսեղյանը հավելեց նաև, որ Ամերիաբանկը բարելավել է նաև վճարային քարտերի տրամադրման պայմանները, միաժամանակ տարանջատել է դեբետային, կրեդիտային քարտերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---