Վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը

Վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը

PanARMENIAN.Net - Այսօր ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը

Տեղում պարզվել է, որ էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը, ինչից ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը` մոտ 200 քմ: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից խողովակում դադարեցվել է ջրի հոսքը: Էլ. ցանցի աշխատակիցների կատարել են էլ. սյան ապամոնտաժման աշխատանքներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---