Տրայան Հրիսթեան` Ադրբեջանի հակահայկանան հայտարարությունների մասին. ԵՄ-ը աչք չի փակում, բայց պատժել չի կարող

PanARMENIAN.Net - Հայաստանում օրենսդրությունը լավն է, բայց օրենքների լիարժեք կիրառումը դեռ խնդիր է, որի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Կարծիքը Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պևկուրինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նշվածին նա ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումները ճիշտ ուղու վրա են:

«Երևանում իմ հանդիպումների ժամանակ լուրջ մտադրություններ նկատեցի դեպի եվրոպական ստանդարտների, առհասարակ, և արդարադատության և օրինապահ մարմինների գործունեության մասով, մասնավորապես, շարժվելու ուղղությամբ», - նշել է նախարարն ու ավելացրել, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետի և իր գործընկերների հետ, իսկ փորձի փոխանակումը նվազագույնն է, որ կարող են անել Հայաստանի և այս տարածաշրջանի զարգացման համար:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ևս մասնակցել է այս ասուլիսին: Նա ընդգծել է, որ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա ԵՄ-ը երբեք աչք չի փակում, բայց չի կարող պատժել: Դեսպանն այս մասին խոսել է Ադրբեջանում հնչող հակահայկանան հայտարարությունների համատեքստում: «Եվրամիության երկրները միայն երկխոսության միջոցով կարող են համոզել այս կամ այն կողմին` զերծ մնալ այլատյացությունից կամ ծայրահեղականությունից, սակայն մահակի գործառույթներ ԵՄ-ն չունի»: Ադրբեջանի նման անհանդուրժողական պահվածքը չի կարող որևէ ազդեցություն ունենալ նաև Արևելյան գործընկերության ծրագրի վրա, որովհետև, Տ. Հրիսթեայի հիմնավորմամբ, Արևելյան գործընկերության շրջանակներում տարբեր մակարդակի համագործակցություն է ընթանում: «Վարշավայում տեղի ունեցած գագաթաժողովի ժամամակ ընդունվեց այն բանաձևը, ըստ որի ամեն երկրի համար որոշում կընդունվի նրա կողմից կատարված գործունեությանը համապատասխան և սա վերաբերում է Արևելյան գործընկերության բոլոր 6 երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Ուկրայինային և Բելառուսին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---