Բաղդադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր

Բաղդադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր

PanARMENIAN.Net - Առնվազն չորս մարդ է զոհվել և 20-ը վրավորվել են Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Երկու ինքնաշեն ռումբ է պայթել շուկայի մոտ Էլ Հուրիա շրջանում, որը գտնվում է մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում:

Վնասվել են մոտակա շինությունները: Բաղդադի իշխանությունները գտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը ծանր վիճակում են:

Վերջին շաբաթներին Իրաքում բռնությունների նոր ալիք է սկսվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---