Ալի Հասանով. Ադրբեջանը չի լինի ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ անդամ

Ալի Հասանով. Ադրբեջանը չի լինի ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ անդամ

PanARMENIAN.Net - «Անկախացումից ի վեր Ադրբեջանը միանշանակ հայտարարեց զարգացման եվրոպական ուղին բռնելու մասին: Այն լիովին բխում է ադրբեջանական ժողովրդի շահերից, համապատասխանում է նրա պատմական ավանդույթներին: Մենք տեսնում ենք մեր ապագա զարգացումը եվրոպական երկրների հետ ինտեգրման մեջ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերի գծով բաժնի վարիչ Ալի Հասանովը Գերմանիա-Ադրբեջան համաժողովում:

Ըստ նրա, Ադրբեջանը մի երկիր է, որ գտնվում է մահմեդական ու քրիստոնյա աշխարհների հատման վայրում: «Անշուշտ, գոյություն ունի ԻՀԿ-ն և այլ կառույցներ, որոնք միավորում են մահմեդական աշխարհը, սակայն ադրբեջանական ժողովուրդը, պետությունն ու նրա առաջնորդները ընտրել են զարգացման եվրոպական ուղին», ասել է Հասանովը:

Նա ասել է, որ Ադրբեջանը չի լինի ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ անդամ, Բաքուն դարձել է Չմիավորման շարժման անդամ: Դա չի նշանակում, որ ապագայում Ադրբեջանը չի փոխի իր ընտրությունը: «Ազգային շահերը միշտ վճռորոշ դեր կունենան: Եթե վաղը ազգային անվտանգության շահերը պահանջեն միանալ ՆԱՏՕ-ին, նշանակում է, այդպես էլ կլինի: Կամ պահանջվի վերանայել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա տեղի կունենա»,-ասել է նա, հայտնում է «ԱՊԱ»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---