Բաքուն մտադիր է որոշել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, «հիմնվելով ադրբեջանական սահմանադրության վրա»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «2006 թվականին կողմերը հնարավոր է քննարկման փուլից անցնեն որոշումների ընդունման փուլին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ»: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «մենք բանակցություններ ենք վարում 8-10 բաղադրիչների ուղղությամբ, որոնց թվում են ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրումը, տարածքների ականազերծումը, վտարված բնակչության վերադարձը, տրանսպորտային ուղիների վերականգնումը եւ այլն»: «Այնուհետեւ, Լեռնային Ղարաբաղի տեղահանված ոչ հայազգի բնակչության վերադարձից եւ դրանց անվտանգության ապահովումից հետո հնարավոր կդառնա բաց, ժողովրդավարական եւ օրինական որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում եւ Ադրբեջանի գործող Սահմանադրության հիման վրա», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---