«Զվարթնոցի» ներկայացուցիչ. Ավիատոմսերի գների նվազում հնարավոր է միայն թռիչքների ավելացման դեպքում

«Զվարթնոցի» ներկայացուցիչ. Ավիատոմսերի գների նվազում հնարավոր է միայն թռիչքների ավելացման դեպքում

PanARMENIAN.Net - «Շուկայի ազատականացումը, բոլոր ավիաընկերությունների ազատ մուտքը Հայաստան միակ միջոցն է իջեցնելու ավիատոմսերի արժեքը, ասել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն մայիսի 24-ին կայացած մամլո ասուլիսւոմ, որը նվիրված էր Իսրայելի թվով երկրորդ խոշորագույն ընկերության՝ Arkia Israeli Airlines-ի մուտքին Հայաստանի շուկա: Թել-Ավիվ-Երևան առաջին չվերթը տեղի կունենա մայիսի 28-ին: Ըստ նրա, Հայաստանն այժմ գնում է հենց այդ ճանապարհով:

Երբ «Արմավիան» հայտարարեց սնանկության մասին, Հայաստանի ավիացիոն շուկայում բարդ իրավիճակ ստեղծվեց: Սուր անհրաժեշտություն առաջացավ ավելացնելու թռիչքների քանակը, ինչին էլ գնացին «Զվարթնոցի» կառավարիչները:

Ինչպես գտնում է է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, Հայաստանին առնվազն 2 ավիաընկերություն է հարկավոր, չբախվելու համար նման իրավիճակի: Ավելին, նա անհիմն է համարում օդանավակայանի հասցեին հնչող մեղադրանքները, թե սպասարկման վարձն այստեղ բարձր է: Ըստ նրա, վերջին շրջանում անցկացված վերլուծությունը ցույց տվեց, որ օդանավակայանի սպասարկման գները այլ վայրերից բարձր չեն, և նույնիսկ 2 անգամ ցածր են, քան Ադրբեջանում: Միակ ելքը թռիչքների քանակի ավելացումն է, ինչով էլ ղեկավարվում է ավիաինդուստրիայի համաշխարհային շուկան:

Անդրադառնալով նոր ավիաընկերությունների մուտքին հայկական շուկա՝ նա ասաց, որ առաջիկայում ակնկալվում է, որ կվերսկսի թռիչքները լեհական LOT-ը՝ հունիսի 15-ից դեպի Վարշավա շաբաթական 5 անգամ: Fly Dubai-ը բացվում է նույնպես հունիսին 7 չվերթով, Air Arabian-ը՝ Երևան-Շարժա թռիչքներ կիրականացնի օգոստոսի 15-ից, Middle East-ը շաբաթական 2 անգամ կթռչի Բեյրութ հունիսի 5-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության: Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել, իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---