Որեւէ մեկը չպետք է շահի Հայոց ցեղասպանությունից

PanARMENIAN.Net - Հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Քաբաթեքը եւ Վարդգես Եղիայանը հայց են հարուցել «Դոյչե բանկ» եւ «Դրեզդեն բանկ» գերմանական դրամատների դեմ` պահանջելով վերադարձնել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: Հունվարի 13-ին մոտ 1000 ամերիկահայեր բողոքի ցույց են կազմակերպել «Դոյչե բանկ»-ի լոսանջելեսյան գրասենյակի առջեւ: Հայցում նշվում է, որ գերմանական բանկերը մշտապես հրաժարվել են վերադարձնել այն գումարները, որոնք հայերն ի պահ են տվել այդ դրամատներին 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ: Փաստաբան Վարդգես Եղիայանը որոշ մանրամասներ է հաղորդել «Դոյչե բանկ»-ի դեմ գործ հարուցելու պատճառների մասին: Ըստ փաստաբանի, 1915 թվականին երիտթուրքերը կողոպտելով հայերին, ոսկեդրամները հանձնել են «Դոյչե բանկի» ձուլարան: Ոսկին վերածվել է գերմանական դրամի, որն էլ իրենց` երիտթուրքերի անուններով ի պահ է տրվել «Դոյչե բանկին»: «Կան այս փաստը հաստատող փաստաթղթեր: Մենք, որպես փաստաբաններ ցանակնում ենք տեսնել այդ հաշիվները»,-հայտարարել է Վ.Եղիայանը: Հայազգի փաստաբանները «Դոյչե բանկ»-ի դեմ դատական գործ են հարուցել 3 կետով: Սակայն, ինչպես պարզաբանել է տեղի դատավորը, ընթացք կստանա միայն մեկը` դրամական խնդրի վերաբերյալ կետը: Փաստաբանները որոշել են գնալ նահանգային դատարան եւ գործ հարուցել միայն դրամական փոխհատուցման խնդրով: «Գերմանական բանկը պետք է իմանա, որ հայ ժողովուրդը պահանջ ունի իրենից: Մեր տեսակետը շատ պարզ է. որեւէ մեկը չպետք է շահի ցեղասպանությունից»,-հայտարարել է Վ. Եղիայանը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---