Մայիսի 28-ին Երևանում կմեկնարկի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը

Մայիսի 28-ին Երևանում կմեկնարկի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Երևանում կմեկնարկի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Նախկինում համահայկական, այս տարվանից արդեն միջազգային փառատոնին կմասնակցեն անկախ կինո արտադրողներ Հայաստանից և սփյուռքից, եվրոպական, ԱՊՀ և ասիական երկրներից: Կհրավիրվեն նաև հայտնի կինոգործիչներ և UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն) ներկայացուցիչները: Փառատոնը կազմակերպում է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի, որի տնօրենն Արտաշես Հովհաննիսյանն էլ այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ փառատոնի ընթացքում կցուցադրվեն պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ֆիլմեր5 անվանակարգով` հեղինակային, պրոֆեսիոնալ, ուսանողական, լավագույն ռեժիսոր ու լավագույն օպերատոր: Փառատոնի 5 հաղթողներին որոշելու է ժյուրին: Մրցանակը խոստումնալից է` լավագույն հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոն:

«Փառատոնին մասնակցելու է 45 ֆիլմ, որից 17-ը Հայաստանից, մյուսները` 24 երկրից: Ժյուրիի անդամները հայաստանցի ճանաչված մասնագետներ են», - ասաց Ա. Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ սկսնակ փառատոնի համար միջազգային հարթակում արդեն ունեն հաջողույուններ և ձգտելու են դրանք զարգացնել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---