Զինծառայողի մահվան դեպքը տեղ չի գտել ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների մեջ

Զինծառայողի մահվան դեպքը տեղ չի գտել ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների մեջ

PanARMENIAN.Net - 2012-ի սեպտեմբերի 6-ին ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել, ում մահվան դեպքը տեղ չի գտել ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների մեջ:

Զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքի նախաքննության ավարտից հետո նրա ընտանիքին հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, նրանց չի տրամադրվել քրեական գործի պատճենը, ինչը նախաքննական մարմնի` գործը վարող քննիչի պարտականությունն է:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ից հայտնում են, որ հենց այս պառճառաբանությամբ էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կալեյանի մահվան գործով մայիսի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է:

Չնայած սոցիալական ոչ բարվոք պայմաններին` Հայկի մայրը` Նվարդ Պետրոսյանը փորձել է փաստաբան ներգրավվել գործում որդու մահվան պատճառներն իմանալու, սակայն ըստ աղբյուրի, քննիչը նրան համոզել է, որ փաստաբանը հենց ինքն է և մայրը հավատացել է` հրաժարվելով իրական փաստաբանից:

Հայկ Կալեյանը բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից և հասցրեց ծառայել ընդամենը 74 օր: Նախաքննության ավարտից հետո գործը դատարան է ուղարկվել «ինքնասպանության» վարկածով: Ըստ պաշտոնական վարկածի զինծառայողն իրեն ամրակցված գնդացրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել, ինչի արդյունքում մահացել է: Ծնողները չեն հավատում առաջ քաշած վարկածին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---