Դամասկոս-Ղամիշլի-Երևան 2-րդ չվերթը 3-րդ անգամ հետաձգվեց

Դամասկոս-Ղամիշլի-Երևան 2-րդ չվերթը 3-րդ անգամ հետաձգվեց

PanARMENIAN.Net - Դամասկոս-Ղամիշլի-Երևան 2-րդ չվերթը, որը նախատեսված էր իրականացնել նախ մայիսի 15-ին, ապա հետաձգվեց մինչև մայիսի 22-ը, ապա մայիսի 28-ը, դարձյալ հետաձգվել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:

«Այս անգամ չվերթը հետաձգվել է մինչև հունիսի 5-ը», - ասաց նա: Պատճառների մասին չի հաղորդվում, բայց, ամենայն հավանականությամբ, ուղևորներն են քիչ:

Դամասկոս-Ղամիշլի-Երևան 1-ին և միակ չվերթը կայացել է ապրիլի 16-ին` Հայաստան էր եկել 68 մարդ, մեկնել` 12-ը: Միակողմ տոմսն արժեր 165 հազար դրամ, իսկ երկկողմը` 245 հազար: Չվերթները պետք է դառնային պարբերական՝ ամեն չորեքշաբթի` ժամը 03:10-ին, սակայն մայիսի 1-ին և մայիսի 8-ն նախատեսված չվերթները չեն կայացել:

Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք ևս անժամկետ դադարեցվել են: Այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին. Երևան է ժամանել 75 ուղևոր, մեկնել`13:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---