Արքայազն Չարլզը հուսախաբ արեց բնապահպաններին. նա լքեց Մատենադարանը հետնամուտքից![]() 28 մայիսի 2013 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Ուելսի արքայազն Չարլզը Մատենադարան է մտել հետնամուտքից, քանի որ այդպես են որոշել նրա անվտանգության աշխատակիցները: Այս մասին Մատենադարանի առջև հավաքված բնապահպաններին ու լրագրողներին ասել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները: Բնապահպաններն ու լրագրողները Մատենադարանի գլխավոր մուտքի դիմաց երկու ժամից ավել սպասել են արքայազնի ժամանելուն: Նրանք պատրաստվում էին դիմավորել արքայազնին «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» պաստառներով։ Ի դեպ, ոստիկաններն այս ամբողջ ընթացքում հավաստիացնում էին, որ արքայազնը դեռ չի ժամանել ու րոպե առ րոպե սպասում են նրա: Այդ ընթացքում արքայազնն արդեն հասցրել էր ծանոթանալ Մատենադարանի հարստությանը: Արքայազնը Հայաստանում է «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակում` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հրավերով: Ըստ արքայազնի օրակարգի` վաղը նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահի ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև այց Էջմիածին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |