Ս.Օհանյան. 2006 թվականին կշարունակվեն ԼՂՀ Պաշտպանության բանակի արդիականացման աշխատանքները

PanARMENIAN.Net - «2005 թվականին ԼՂՀ Պաշտպանության բանակի ուշադրության կենտրոնում էր զինծառայողների ծառայողական եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, կացարանների շինարարությունը նրանց համար: Կառուցվել են բազմաթիվ զորամասեր, այլ օբյեկտներ, որոնք ըստ արդի պահանջների, ապահովում են զինծառայողների կենցաղը»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, 2005 թ. տներ են կառուցվել նաեւ զոհվածների ընտանիքների համար, միջոցներ են ձեռնարկվել նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ուղղությամբ: «750 մլն դրամ է հատկացվել զինծառայողների համար բնակարաններ կառուցելու նպատակով, շուրջ 110 զինծառայող բնակարանամուտ է տոնել: 300 մլն դրամ ուղղվել է զոհվածների ընտանիքների համար տների կառուցմանը: 2006 թ. այդ ցուցանիշները աճել են` 1 մլրդ 200 մլն է հատկացվել շինարարության համար, 600 մլն դրամ` զոհվածների ընտանիքների համար տարվող շինարարության համար»,-նշել է ԼՂՀ ՊՆ ղեկավարը: Ս.Օհանյանը հաղորդել է նաեւ, որ 2005թ. ԼՂՀ Պաշտպանության բանակը լրացրել է իր նյութատեխնիկական բազան սպառազինության եւ ռազմական տեխնիկայի որոշակի տեսակներով:



Նա հաղորդեց նաեւ, որ «2005 թ., ինչպես եւ նախորդ բոլոր տարիները, բավականին լարված էր այն առումով, որ շփման գծում երկու կողմերից ամրապնդման ակտիվ աշխատանք էր տարվում, իսկ հակառակորդի կողմից ձգտում է եղել առաջ տանելու իր դիրքերը: Այդ լարվածությունը որոշ պաշտպանական շրջաններում վերածվեց սադրանքների, իսկ առանձին տեղերում` լոկալ մարտական գործողությունների»: Ընդ որում Ս.Օհանյանը նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները եւ ստրոաբաժանումները «կարողացան ապահովել երկրի անվտանգությունը եւ պահպանել ուժերի բալանսը ոչ թե սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շնորհիվ, այլ բարձր մարտական պատրաստվածության եւ ռազմական ոգու շնորհիվ, ստիպելով հակառակորդին ձեռնպահ մնալ հետագա ռազմական գործողություններից»: Ս.Օհանյանը հաղորդեց նաեւ, որ մարտական հերթապահության ժամանակ լուրջ ուշադրություն է դարձվել անձնակն կազմի անվտանգության ապահովմանը: Նա նշել է, որ զորավարժությունները անց են կացվել մարտական դիրքերում, ինչը հնարավորություն է տվել զինվորներին եւ սպաներին յուրացնել խրամատային կռվի բոլոր տարրեը: Նախարարն ընդգծել է, որ անցյալ տարի գլխավոր ռազմական տեսչության կողմից ստուգման ենթարկված զորամասերի մեծ մասը դրական գնահատակն է ստացել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---