Հայ մարզիչները Ստոկհոլմում մասնակցում են մարզչական կրթության սեմինարի

Հայ մարզիչները Ստոկհոլմում մասնակցում են մարզչական կրթության սեմինարի

PanARMENIAN.Net - Ստոկհոլմում մեկնարկել է մարզչական կրթության հերթական սեմինարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Վրաստանի և Մակեդոնիայի պատվիրակությունները:

ՀՖՖ-ն Շվեդիա է գործուղել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանին, «Ալաշկերտ» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանին և մի շարք հրահանգիչների:

Սեմինարի առաջին օրը բոլոր պատվիրակությունները հանդես են եկել իրենց երկրներում մարզչական կրթության մասին 15 րոպեանոց էլեկտրոնային զեկույցներով: Հայաստանի պատվիրակության զեկույցը մասնավորապես նվիրված էր վերջին տարիներին Հայաստանում մարզչական կրթության ոլորտում իրականացված ձեռնարկումներին և դրանց արդյունքներին:

Եվս երեք օր Հայաստանցի մարզիչները և հրահանգիչները կլինեն Շվեդիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---