Արքայազն Չարլզն այսօր ծանոթացավ Հայ եկեղեցու հոգևոր և մշակութային արժեքներին 30 մայիսի 2013 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիական եկեղեցիների միջև առկա համագործակցությունը: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը և արքայազն Չարլզն այցելեցին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացավ Հայ եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին: Վեհափառ Հայրապետը և Ուելսի արքայազնը միասին շրջեցին նաև Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Սբ. Վարդան և Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Ուելսի արքայազն Չարլզը եղավ նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, Արմեն Սարգսյանը, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները: Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղավ նաև մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում և Ս. Հռիփսիմե վանքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |