Մոսկվան գտնում է, որ Թուրքիան տեղեկություններ պետք է տրամադրի գրոհայինների մոտ զարինի հայտնաբերման մասին

Մոսկվան գտնում է, որ Թուրքիան տեղեկություններ պետք է տրամադրի գրոհայինների մոտ զարինի հայտնաբերման մասին

PanARMENIAN.Net - Մոսկվան գտնում է, որ Թուրքիան տեղեկություններ պետք է տրամադրի Սիրիայի հետ սահմանին գրոհայինների մոտ զարինի հայտնաբերման մասին, հայտարարել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանություններն օպերատիվ կերպով լիարժեք տեղեկություններ կտրամադրեն»,-ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իրավիճակը բավականին լուրջ է, և քիմիական զենքի մասին անընդհատ խոսողները չեն կարող շարունակել ինչ-որ խաղեր խաղալ դրա շուրջ»,-ասել է նախարարը:

Նախօրեին թուրք-սիրիական սահմանին 12 ընդդիմադիր գրոհայիններ են ձերբակալվել, որոնց մոտ զարին է հայտնաբերվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---