2012թ. մեկ կալանավորի համար ծախսվել է ամսական 300 դոլար![]() 31 մայիսի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Քրեակատարողական համակարգի համար ՀՀ 2012թ. բյուջեով նախատեսված միջոցների հիմնական մասն ուղղվել է վարչական սարքավորումների ձեռքբերման ու ոլորտի աշխատակիցների աշխատավարձի աճին: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյնը 2012թ. բյուջեի կատարողականի խորհրդարանական լսումների ժամանակ: Ըստ նրա, ընդհանուր առմամբ 2012թ. քրեակատարողական համակարգի ծախսերը հոգալու համար պահանջվել է շուրջ 7,3 մլրդ դրամ, ինչը 3,9 տոկոսով ավելի է, քան 2011թ.: Հրայր Թովմասյանն ասել է նաև, որ 2012թ. մեկ կալանավորի համար ծախսվել է ամսական 300 դոլար, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ թիվը հասնում է 3 հազար դոլարի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |