Կարկուտ` Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում

Կարկուտ` Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 14.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերը և ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:

Կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերում` վնասելով պտղատու ծառերը և ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: Կստեղծվեն հանձնաժողովներ վնասի չափերը պարզելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում նաև, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---