Հունաստանը պատրաստվում է քննարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ

Հունաստանը պատրաստվում է քննարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել, որով քրեական պատասխանատվություն և տուգանք է նախատեսվում Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների փաստի ժխտման համար:

Օրինագիծը պատրաստվել է խտրականության դեմ պայքարի շրջանակներում: Ըստ օրինագծի, նրանց համար, ով մերժում է ցեղասպանությունները, նախատեսվում է 3-36 ամիս ազատազրկում կամ 5-20 հազար եվրո տուգանք:

Օրենքն ընդունելու դեպքում պատիժը կկիրառվի բոլոր դեպքերում, ներառյալ գրառումներն Ինտերնետում:

1994թ. Հունաստանի խորհրդարանը ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը, 1996թ.՝ Հայոց ցեղասպանությունը, 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---