Բնապահպանության նախարարությունը և ՀԿ-ները քննարկել են ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը![]() 31 մայիսի 2013 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել և ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Բնապահպանության նախարարը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձևաչափերով: Նա շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում և հանրային քննարկման արդյունքում ևս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն: «Մեր ցանկությունն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի քննարկված և բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ»,-նշել է Արամ Հարությունյանը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին հասարակության մասնակցության մասին: Օրենքի նախագիծը ներկայացրել են աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը («Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) և Արթուր Գրիգորյանը («Էկո դար» ՀԿ-ի իրավաբան): Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը («Էկոլուր» ՀԿ նախագահ), անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում և առաջարկել մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |