Բեյրութում ցույցեր են ընթանում համընդհանուր ընտրությունների հետաձգման դեմ

Բեյրութում ցույցեր են ընթանում համընդհանուր ընտրությունների հետաձգման դեմ

PanARMENIAN.Net - Լիբանանի խորհրդարանի որոշումը օրեսնդիր մարմնի լիազորությունները ևս 18 ամսով երկարացնելու մասին բողոքի ցույցերի պատճառ է դարձել: Դա նշանակում է, որ հունիսին կայանալիք համընդհանուր ընտրությունները ինքնաբերաբար հետաձգվում են 18 ամսով՝ մինչև 2014թ. ավարտը:

Ցուցարարները գտնում են, որ ընտրությունների մասին նոր օրենքի բացակայությունն ու բարդ իրավիճակը երկրում չեն կարող արդարցնել «գրոհը ժողովրդավարության դեմ»:

Լիբանանն արդեն երկու ամիս առանց կառավարության է ապրում՝ սունի Թամամ Սալյամն այդպես էլ չկարողացավ ազգային համաձայնության կաբինետ ձևավորվել: Խորհրդարանի լիազորությունների երկարացման որոշում ընդունվում է Լիբանանում 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---