«Կարոտի» համերգի հասույթը տրամադրվելու է ՀՀ-ում ապրող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին

«Կարոտի» համերգի հասույթը տրամադրվելու է ՀՀ-ում ապրող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ղեկավարությամբ և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են հայերեն և արաբերեն կատարումներ: Ցուցադրվել է 1964թ Թ.Ալթունյանի անսամբլի՝ Սիրիա այցելության մասին տեսաֆիլմ: Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համերգից ստացած հասույթը տրամադրվելու է Հայաստանում գտնվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Հայաստան տեղափոխված սիրիահայեր դոկտոր Պետրոս Բոյաջյանի, դոկտոր Ռոբերտ Սուլայանի, Հրայր Ագիլյանի, Բետի Մինասյանի, ինչպես նաև Ժիրայր Ալթունյանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի սկզբին ստեղծված երգչախմբի նպատակն է շարունակել սիրահայության մշակութային ավանդույթները և աջակցել նրանց ինտեգրմանը հայաստանյան հասարակական կյանքին: Երգչախմբի կազմում են 40 սիրիահայեր, ովքեր ներկայացնում են հայկական ժողովրդական, հայրենասիրական, ինչպես նաև՝ արաբական երգեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---