ՀԵՀ-ն ու լրագրողները այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին

ՀԵՀ-ն ու լրագրողները այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միացել է մի խումբ լրագրողների նախաձեռնությանը և Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Հիմնադրամի կամավորները լրագրողների հետ մասնակցել են մանկատան բարեկարգման աշխատանքներին, ներկա եղել երեխաների համար անցկացվող միջոցառումներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մանկատան երեխաներին հեռուստացույց է նվիրել: Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մանկատանը խնամվում է 2-15 տարեկան 95 երեխա։ Նրանք հիմնականում հատուկ կարիքներ ունեցող: Տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք երեխաների համար հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---