Նախկին ՄԻՊ. Երեխաները փող են մուրում, դպրոց չեն գնում. աղքատության մշակույթ է ձևավորվում

Նախկին ՄԻՊ. Երեխաները փող են մուրում, դպրոց չեն գնում. աղքատության մշակույթ է ձևավորվում

PanARMENIAN.Net - Հայկական ընտանիքներում պահպանվող երեխայի պաշտամունքը հաճախ բացասաբար է անդրադառնում երեխայի վրա, կարծում է Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ երկրում առկա սոցիալական անհավասար պայմանները ևս բացասական ազդեցություն են ունենում երեխաների վրա:«Հայաստանի սոցիալական վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում, դրա հետ միասին հասարակության մեջ բացասական երևույթներ են արմատավորվում, երեխաները փող են մուրում, դպրոց չեն գնում: Դրանով մեր մեջ մտնում է աղքատության մշակույթը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և նկատեց, որ այսօր ծնվում են երեխաներ, ովքեր չեն ստանում ծննդական, չեն գրանցվում, չեն հաշվառվում:

Ըստ նախկին ՄԻՊ-ի` հունիսի 1-ն ավելի շատ համագործակցության ու պայքարի օր է: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ անհրաժեշտ է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց ունենալ, որի առաջարկը ժամանակին արել է. «Առաջարկել ենք ունենալ հատուկ օմբուդսմեն երեխաների համար: Երեխաների օմբուդսմենը կարող է գործել հենց բուն օմբուդսմենի գրասենյակում, բայց դրա առկայությունը կարևոր է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---