Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից 5-ի ինքնությունը հայտնի է

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից 5-ի ինքնությունը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել այսօր Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին տեղի է ունեցած վթարի հետևանքով տուժածներից 5-ի ինքնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուժել են 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյանը, Ինա Գրիգորյանը, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյանը, Գևորգը և Տիգրանը (ազգանունները ճշտվում են):

Հիշեցնենք, որ այսօր ժամը 08.04-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ՃՏՊ: Պարզվել էր, որ բախվել են «Մերսեդես Պրինտեր» մակնիշի Ф678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: «Մերսեդես Սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---