ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դատապարտում են բռնությունը Ստամբուլում ցուցարարների դեմ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դատապարտում են բռնությունը Ստամբուլում ցուցարարների դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու Եվրամիությունը խիստ քննադատության են ենթարկել ոստիկանության դաժանությունը Ստամբուլի կենտրոնում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նշել է, որ Amnesty International-ը ծանոթացել է զեկույցներին այդ իրադարձությունների վերաբերյալ և սեփական տեղեկություններն է հավաքել: «Անշուշտ, մենք սատարում ենք բողոքի խաղաղ ցույցերին, հավանաբար, առաջիկա օրերին մենք ավելին կկարողանանք ասել»:

Իր հերթին ԵՄ հանձնաժողովը հանդես է եկել երկու հայտարարությամբ: Երկրորդ հայտարարության մեջ, որն ավելի խիստ է, ասվում է. «Եվրամիությունը ցանկանում է հիշեցնել Թուիրքիային մարդու հիմնարար իրավունքների մասին, այդ թվում խոսքի ազատության ու հավաքների ազատության մասին: Ցանկացած սահմանափակում չպետք է անցնի այն սահմանը, որը նախանշել են Մարդու իրավունքների եվրոպաական կոնվենցիան ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:

Թուրքիա-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էնդրյու Դաֆը հռետորական հարց է տալիս. «Արդյո՞ք Թուրքիայի տեղը Եվրոպայում է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---