Երեխաների օրհնության արարողություն՝ կաթողիկոսի հանդիսապետությամբ

Երեխաների օրհնության արարողություն՝ կաթողիկոսի հանդիսապետությամբ

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ ընթանում է երեխաների օրհնության արարողություն:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո դիվանից, ներկա են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ: Արարողությունից հետո Մայր Տաճարում տեղի կունենա նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի արարողությունը: Նշենք, որ հանրապետական մրցույթն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---