Ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը. Քաղաքապետը՝ երեխաներին![]() 1 հունիսի 2013 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա մյուս օրերին, բոլորի ուշադրությունը սևեռված է ձեր վրա ու բոլորը ցանկանում են առանձնակի ուրախություն պատճառել ձեզ: Երևանի քաղաքապետարանն էլ, բնականաբար, արել է հնարավորը ձեր տոնն առավել հաճելի ու հիշարժան դարձնելու համար: Տոնական այս օրը երևանցի բոլոր փոքրիկներին ու ընդհանրապես աշխարհի բոլոր երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն եմ մաղթում: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, առողջ մեծանաք ու արդարացնեք ձեր ծնողների` ձեզ հետ կապած բոլոր հույսերը: Մենք, մեծերս, ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան: Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է ու դուք եք նրա վաղվա տերը: Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ»,- ասված է քաղաքապետի ուղերձում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |