ԼՂՀ ԱԳՆ. Քննարկվել եւ ճշգրտվել է ԵԱՀԿ առաքելության ծրագիրը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը հունվարի 22-ին Ստեփանակերտում ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը Բարձր Մակարդակի Պլանավորման Խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Թոմաշ Սթրագարի գլխավորությամբ, որը ԼՂՀ է ժամանել տեղազննում անցկացնելու համար, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել եւ ճշգրտել են ԵԱՀԿ առաքելության` Լեռնային Ղարաբաղում գտնվելու ծրագիրը, ներառյալ ժամանակացույցը եւ երթուղին` ԼՂՀ տարածքում եւ հանրապետության անվտանգության գոտում գտնվող հարակից շրջաններում: Մասիս Մայիլյանը վերահաստատել է ղարաբաղյան կողմի պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ԵԱՀԿ ԲՄՊՀ-ին առաքելությունն իրականացնելու հարցում: Իր հերթին, Թոմաշ Սթրագարն իր երախտագիտությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` ընձեռված հնարավորության եւ տեղազննում անցկացնելու հարցում կազմակերպչական աջակցության համար: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Վ.Հակոբյանը եւ Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---