«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը յուրացրել է ջրօգտագործման գումարները![]() 1 հունիսի 2013 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին աշխատակցի կողմից ջրօգտագործման գումարները յուրացնելու վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ընկերության նախկին հսկիչ-գործակալը 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք տնտեսվարող սուբյեկտներից որպես ջրօգտագործման վարձավճար գանձել է 43.000 դրամ և յուրացրել: Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը բերման է ենթարկվել: Կատարվում է հետաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |