Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը դեռ չի քննարկվի

Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը դեռ չի քննարկվի

PanARMENIAN.Net - Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրաժարականի դիմումը կքննարկվի ծառայողական քննության ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանը կրակել է պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս.Մովսիսյանը մահացել է: Միջադեպից հետո ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---