ԿԲ. 7,2-տոկոսանոց տնտեսական աճը 2012թ. դրական անդրադարձավ Հայաստանի ֆինանսական կայունության վրա

ԿԲ. 7,2-տոկոսանոց տնտեսական աճը 2012թ. դրական անդրադարձավ Հայաստանի ֆինանսական կայունության վրա

PanARMENIAN.Net - 7,2-տոկոսանոց տնտեսական աճը 2012թ., ինչպես նաև թիրախային սահմանը չգերազանցած գնաճը (4±1,5%), դրական անդրադարձան Հայաստանի ֆինանսական կայունության վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2012թ. ֆինանսական կայունության մասին զեկույցը»:

Ըստ նրա, դա առաջին հերթին թույլ կտա ֆինանսական կազմակերպություններին առավել արդյունավետ աշխատել նման կայուն իրավիճակում ու ռիսկերի կառավարման համապատասխան համակարգ ձևավորել: Ֆինանսական կայունության արդյունքում, ըստ Գրիգորյանի, «չաշխատող վարկերը» ֆինկազմակերպություններում լավ դինամիկա ունեցան, լինելով 3-4 տոկոսի միջակայքում, իսկ կախված սեզոնից՝ 5 տոկոսի սահմանում: «2012թ. ավարտին «չաշխատող վարկերը» ընդհանուր վարկային պորտֆելում կազմել են 3,5 տոկոս, ինչը ընդամենը 0,1 տոկոսվ է ավելի 2011թ. ցուցանիշից»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ այս ցուցանիշը Հայաստանում միջինցի ցածր է 10 տոկոսով, եթե համեմատելու լինենքն զարգացած երկրների հետ:

Անդրադառնալով արտաքին միջավայրի ազդեցությանը Հայաստանի ֆինանսական կայունության վրա՝ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ երկրի տնտեսությունն, անկասկած, կախված է եվրոյի գոտու տուրբուլենտային վիճակից, որը մինչ օրս չի կարողանում հաղթահարել պարտքային ճգնաժամը: Փորձագետը նաև ուշադրությունը հրավիրել է այն փոփոխությունների վրա, որ կատարվում են ապրանքահումքային բորսաներում: «Մենք մեծ ռսիկերի ազդեցության տակ ենք, քանի որ արտահանող երկիր ենք»,-ասել նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---