Հայաստանում շարունակվում են ֆինանսական միջնորդության ծավալների աճի միտումները

Հայաստանում շարունակվում են ֆինանսական միջնորդության ծավալների աճի միտումները

PanARMENIAN.Net - Ֆինանսական կազմակերպությունները բավականին ակտիվ էին վերջին մի քանի տարում, այդ մասին են վկայում ֆինանսական միջնորդության աճի վերաբերյալ տվյալները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2012թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

«Վերջին 5 տարում միջինը գրանցվել է վարկային պորտֆելի 30 տոկոս աճ, իսկ ահա նախորդ տարի վարկային ծավալների աճը կազմել է 27 տոկոս, ինչը նշանակալի ցուցանիշ է մեր նման զարգացող երկրների համար»,-ասել է նա: Անդրանիկ Գրիգորյանը հավելել է, որ միաժամանակ գրանցվել է ֆինանսական միջոնորդության 35 տոկոս աճ 2012թ.: Մասնավորապես, ֆինանսական ակտիվների և ՀՆԱ հարաբերակցությունը ավելացել է 67 տոկոսով, իսկ վարկերի և ՀՆԱ հարաբերակցությունը՝ 38 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---