ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հյուրի խնդրանքով նախարարն անդրադարձել է նախորդ հանդիպումներից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, կարևորել ֆրանսիական կողմի մասնակցությունն ոլորտում առկա խնդիրներին , ինչպես նաև երկկողմ համագործակցության խորացումը:

Նախարարը ներկայացրեց հանրապետության նախագահի կողմից գյուղատնտեսությունը գերակա ուղղություն ճանաչելու, վերջինիս շրջանակներում գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նա հիշատակեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն հետաքրքվեց համագործակցության նոր ուղղություններով, որին ի պատասխան նախարարն առանձնացրեց մասնավոր տնտեսությունների խոշորացման, ապահովագրական համակարգի ստեղծման , ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնապահության ոլորտում հոտի բարելավման միջոցով մթերատվության բարձրացման, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացման, մասնագետների վերապատրաստման խնդիրները:

Դեսպանն առաջարկեց տրամադրել հայկական կողմի առաջարկների ու ծրագրերի հիմնավորումներն իր կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:

ֆրանսիական փորձին տեղում ծանոթանալու և իր գործընկերոջ հետ համագործակցության հեռանկարներն առարկայացնելու համար դեսպանը Սերգո Կարապետյանին հրավիրեց Ֆրանսիա, ինչն ընդունվեց շնորհակալությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---