Բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ![]() 3 հունիսի 2013 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ նվիրված Բնապահպանի օրվան: Նախատեսվում են հանդիսավոր միջոցառումներ Հայաստանի մարզերում` Բնության հատուկ պահպանվող տարածքներում: Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան լուսանկարչական մրցույթներ, ցուցահանդեսներ, մաքրման աշխատանքներ, էկոկրթական դասընթացներ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, ՄԱԿ-ի կողմից հռչակված Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, 2004 թվականից Հայաստանում նշվում է որպես Բնապահպանի օր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |