Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 3,1 հազարը

Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 3,1 հազարը

PanARMENIAN.Net - Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 3,1 հազարը, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Թուրք բուժաշխատողների ասոցիացիայի վրա հղումով: 26 վիրավորների վիճակը գնահատվում է որպես լուրջ կամ կրիտիկական: Հատկապես շատ են վիրավորները: Զանգվածային ելույթները Թաքսիմ հրապարակի կառուցապատման դեմ վերաճեցին Թուրքիայի վարչապետի դեմ ուղղված բողոքի ցույցերի: Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են բռնատիրության ու երկրի «սողացող իսլամականացման մեջ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---