Բաքվի ռազմատենչ հայտարարությունները միայն սրում են իրավիճակը Ղարաբաղի շուրջ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում կա աշխատանքային փաստաթուղթ, որը ստորագրելու հարկ չկա»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք բանակցությունների հերթական փուլում ինչ-որ փաստաթուղթ կներկայացվի արդյոք ստորագրման: Վ.Սողոմոնյանը նշել է, որ չէր ցանկանա անդրադառնալ այլ մանրամասների, առավել եւս որ «վերջին ժամանակներս, ինչպես եւ բոլոր բանակցությունների շեմին, ադրբեջանական կողմը ինչ-որ բացահայտումներ է անում, որոնք սովորաբոր չեն հաստատվում եւ կամ հեռու են լինում ճշմարտությունից»: «Սպասենք բանակցությունների մեկնարկին եւ խոսենք դրա մասին փետրվաի 10-ից հետո»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը:



Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանը Միջազգային ճգնաժամային խմբի հաճախ հնչող հայտարարություններին, թե որոշ դեպքերում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն արդարացված են` Վ.Սողոմոնյանը նշել է.«Վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին առավել հաճախ են գրում: Ռուսաստանի, Ուկրաինային, Ադրբեջանի արտերկրի ԶԼՄ-ները հաճախակի են շոշափում այս թեման եւ տեսակետներն էլ շատ են»: Նա ափսոսանք է հայտնել, որ միշտ չէ, որ այդ տեսակետներում կարելի է ռացիոնալ հատիկ գտնել, հանուն որի էլ պետք է գրվեն այդ հոդվածները»: «Ես չեմ կարծում, որ այստեղ վերաբերմունքի հարց կա եւ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ վերաբերվի դրան: Բանակցությունները վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, եւ ինձ թվում է, որ այդ բոլոր հայտարարությունները եւ տեսակետները ոչ մի բանի չեն հանգեցնի»,-հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: Բացի այդ նա նշել է, որ այսօրվա դրությամբ լավ մթնոլորտ է ստեղծվել բանակցային գործընթացում, եւ «դա հնարավություն կտա հասնելու դրական արդյունքների», այնպես որ, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են միայն սրել իրադորությունը: «Սա Ադրբեջանի կողմից արված առաջին ռազմատենչ հայտարարությունը չէ, եւ ցավոք, ոչ էլ վերջինն է»,-հայտարարել է Վ.Սողոմոնյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---