Պատգամավոր. Ցածր ծնելիության պատճառը Հայաստանում սիրո բացակայությունն է քաղաքացիների ու պետության միջև

Պատգամավոր. Ցածր ծնելիության պատճառը Հայաստանում սիրո բացակայությունն է քաղաքացիների ու պետության միջև

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագիտության թեկնածու Բագրատ Ասատրյանը չափազանց մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, որի պատճառը իշխանության ներկայացուցիչների մի շարք հայտարարություններն են՝ գազի սակագնի, էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման, աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: «Մայիսը մեզ համար «պարգևների» ամիս եղավ»,-հայտարարել է նա հունիսի 5-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, իշխող կուսակցության 10-ամա քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ երկրում աճել է արտագաղթը: «2013թ. առաջին եռամսյակում երկրից հեռացել է 10 000-ով ավելի մարդ 2012թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, աճը կազմում է 30 տոկոս»,-ասել է նա՝ ներկայացնելով պաշտոնական տվյալները: Բացի այդ, ծնելիության 0,2 տոկոս անկում է գրանցվել 2012թ. առաջին եռամսյակի համեմատ: «Եթե այսպես շարունակվի, բնակչությունը զգալի անկում կապրի, մահացությունը կգերազանցի ծնելիությունը»,-հայտարարել է նա:

Ծնելիության վերաբերյալ տեսակետին համամիտ էր ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ըստ նրա, բնակչության 54 տոկոսը չունի 16 տարեկանից փոքր երեխա»,-ասել է նա: Ըստ նրա, ամենաանբարենպաստ տարին 2002 թվականն էր, երբ ծնվեց 32 000 երեխա՝ համեմատության համար 1991թ. ծնվել է 76 000 երեխա: Ինչ վերաբերում է 2013 թվականին, ապա հաշվետու շրջանում Հայաստանում 2012թ. նույն շրջանի համեման 1000-ով պակասել է ծնելիությունը, մահացածների թիվը կազմում է 28 հազար մարդ:

Այդ համատեքստում Հակոբ Հակոբյանը հայտնել է, որ ՀԲ փորձագետների հետ համատեղ հետազոտություններ են անցկացվել, որոնց համաձայն նման իրավիճակը բնորոշ է բոլոր զարգացող երկրներին, այն չի շրջանցել նաև զարգացած երկրները: Սակայն, ըստ պատգամավորի անձնական կարծքի, «ցածր ծնելիության գաղտնիքը սիրո բացակայությունն է քաղաքացիների ու պետության միջև, սիրո պակասն է Հայրենիքի հանդեպ»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Հակոբ Հակոբյանը լուծումը տեսնում է նրանում, որ Հայաստանը նվազեցնի ներկրումը և արտադրի այնպիսի ապրանքներ, որոնք գործող GSP (Generalized System of Preferences) համակարգով արտահանվեն զարգացած երկրներ՝ ցածր կամ զրոյական մաքսատուրքով: Դրա համար տեղի արտադրողը պետք է ներդնի ԵՄ որակի կառավարման հետ ներդաշնակեցված համակարգեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---