Էրդողան. Ես ցուցարարներին կկախեմ այն նույն ծառերի վրա, որ նրանք փորձում են փրկել

Էրդողան. Ես ցուցարարներին կկախեմ այն նույն ծառերի վրա, որ նրանք փորձում են փրկել

PanARMENIAN.Net - Ցուցարարները Թուրքիայում պահանջում են Ստամբուլի, Անկարայի և այլ քաղաքների ոստիկանության պետերի հրաժարականը՝ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու համար: Նրանք չեն ընդունել երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առինչի ներողությունը: Մինչդեռ վարչապետ Էրդողանը հայտարարել է.«Ես ցուցարարներին կկախեմ այն նույն ծառերի վրա, որ նրանք փորձում են փրկել»: Թուրքական ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, որոնք կրկին հավաքվել են Թաքսիմ հրապարակում: Ըստ իրավապահների, տուժել է 2800 ցուցարար, 3 զոհ կա, հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---