Թուրքիայում արդեն 4 մարդ է զոհվել բողոքի ակցիաների արդյունքում

Թուրքիայում արդեն 4 մարդ է զոհվել բողոքի ակցիաների արդյունքում

PanARMENIAN.Net - Ադանա քաղաքում Արդարության և զարգացման կուսակցության տեղի գրասենյակի մոտ գիշերային բախումների ժամանակ ոստիկան է զոհվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ասվում է, որ Ադանայի ոստիկանության 30-ամյա աշխատակից Մուստաֆա Սարին զոհվել է փողոցային անկարգությունների հետևանքով: Հետևելով փախչող ցուցարարին, նա հայտնվել է կառուցվող ստորգետնյա անցումի մոտ և մթության մեջ վայր է ընկել 5-մետրանոց բարձրությունից: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---