Քաղաքացիական նախաձեռնությունը պահանջելու է ՀԾԿՀ-ից 1 ամսով երկարաձգել գազի սակագնի վերաբերյալ լսումները

Քաղաքացիական նախաձեռնությունը պահանջելու է ՀԾԿՀ-ից 1 ամսով երկարաձգել գազի սակագնի վերաբերյալ լսումները

PanARMENIAN.Net - «Եկեք կանխենք գազի գնի բարձրացումը» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 6-ին սեփական նախաձեռնությամբ հանրային լսումներ է կազմակերպել Հայաստանի համար ռուսական գազի սակագնի բարձրացման շուրջ: Ինչպես լրագրողներին ասաց Սպառողների շահերի պաշտպանության միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ու տնօրեն Արամ Գրիգորյանը, քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրել է բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարությանը, խորհրդարանին, ՀԿ-ներին, փորձագետներին մասնակցելու Հայաստանի քաղաքացիների համար կարևոր հարցի քննարկմանը, հասկանալու համար, թե «ինչո՞ւ է այդպես»:

Արամ Գրիգորյանը հայտնեց, որ վաղը ՀԿԾՀ նիստում սպասվում է «հերթական շոուն», քանի որ անաչառ լինելու կոչված մարմինը չի կատարում իր վրա դրված պարտականությունները: Ավելին, նրա ներկայացուցիչները իրավունք չունեին խախտել օրենքը և նախապես նոր գին հայտարարել 156 դրամը 1 խմ համար նախկին 132 դրամի դիմաց՝ մինչև հանրային լսումների մեկնարկն ու բոլոր առաջրկների քննարկումը: «Մենք մտադիր ենք ՀԿԾՀ-ին ներկայացնել մեր հաշվարկները գազի սակագնի վերաբերյալ և պահանջել նրանցից հետաձգել որոշումը վերջնական գնի վերաբերյալ 1 ամսով»,-ասել է նա:

Արամ Գրիգորյանը նշեց նաև, որ ըստ քաղաքացիական նախաձեռնության մասնագետների հաշվարկների, գազի գնի 30 տոկոսով սուբսիդավորումը սահմանի վրա կառավարության կողմից թույլ կտար պահպանել գազի գինը նախկին մակարդակի վրա, սակայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀԿԾՀ է ներկայացրել լրացուցիչ վարչական ծախսերի հայտը: Այդպես, եթե 2010թ. ընկերությունն ուներ մոտ 4 700 աշխատակիցներ 100 000 դրամ միջին աշխատավարձով, ապա այժմ այդ թիվը ավելացել է 1000-ով, իսկ աշխատավարձը կրկնապատկվել է: «Մենք առաջարկում ենք օպտիմալացնել մենաշնորհատերի ծախսերը, ինչը թույլ կտա պահպանել գազի գինը նույն մակարդակում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---