ԵՄ-ն ուժերի ներածին չափով պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը այն հարցն է, որը հակամարտության կողմերը պետք է քննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Եթե կնքվի որեւիցե համաձայնագիր, ապա Եվրամիությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել, մասնավորապես, խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցում», -այսօր Բաքվում հայտարարել է տարածաշրջանում իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա ընդգծել է, որ կողմերն իրենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պետք է լուծեն այդ հիմնախնդիրը: «Չնայած այն բանին, որ պահպանվում է լավատեսությունը, եւ համանախագահները մեծ աշխատանք են կատարում, դեռեւս շատ բան կա անելու»,-նշել է Տալվիտիեն: Նա նաեւ հայտնել է, որ Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հարցերը, մասնավորապես, արծարծել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի թեման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---