Վարչապետի ու ազատամարտիկների հանդիպումն ավարտվեց. Հունիսի 16-ին հանրահավաք է լինելու

Վարչապետի ու ազատամարտիկների հանդիպումն ավարտվեց. Հունիսի 16-ին հանրահավաք է լինելու

PanARMENIAN.Net - Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը մի խումբ ազատամարտիկների հետ: Հանդիպմանը ներկա ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարչապետը խոստացել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրենց սպառիչ պատասխան տալ.

« Վարչապետն էլ է մտահոգ: Պարզապես մենք էլ գիտենք, որ հարցը մեծ գումարների հետ է կապված: Մեկ ամսից պարզ կլինի՝ որքանով կկարողանա կառավարությունը աջակցել ազատամարտիկներին ու ի վերջո ինչ կլինի»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչ իրենց կպատասխանեն, իրենք որոշել են հունսի 16-ին հանրահավաք անել. «Բոլոր ազատամարտիկները ներկա կլինեն, մենք պայքարելու ենք մինչև վերջ, բոլորին խնդրում ենք միանալ»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են բարձրացնել իրենց թոշակները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---