Էրդողանն իր համակիրներին կոչ է արել հունիսի 15-ին և 16-ին դուրս գալ փողոց ու պաշտպանել կառավարությանը10 հունիսի 2013 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն իր համակիրներին կոչ է արել հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքի գալ՝ ի պաշտպանություն կառավարության, հայտնում է Reuters-ը: «Դուք պատրաստ ե՞ք մեծ հանրահավաքի շաբաթ օրն Անկարայում: Հաջորդ օրը մենք հանրահավաք կանենք Ստամբուլում»,-ասել է վարչապետն Անկարայում կայացած հավաքի ժամանակ, երբ մի քանի մետր այն կողմ ոստիկանները ջրի շիթերով փորձում էին ցրել հակակառավարական ցույցի մասնակիցներին: Ավելի վաղ հակակառավարական ցույցի մասնակիցները խոստացել էին Թաքսիմ հրապարակ բերել ավելի քան 1 մլն մարդ: Ստամբուլի նահանգապետը Twitter-ի միջոցով հայտնել էր, որ մտադիր է միանալ ապստամբներին և «խոսել երիտասարդների հետ»: Հիշեցնեք, որ Ստամբուլում հակակառավարական ցույցերն սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |