Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը»

Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը»

PanARMENIAN.Net - Հունիսի 12 - 19-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ:

Աջակիցներն են «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:

Մրցույթ-փառատոնը կանցկացվի տարիքային երեք խմբով: Բոլոր խմբերի մրցութային ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները:

Պատանեկան խմբերում մրցույթ-փառատոնն կանցնի մեկ փուլով, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցները հանդես կգան 2 փուլի ծրագրով:

Պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի, Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Սիրիայի և Ավստրալիայի 90-ից ավելի պատանի դաշնակահարներ: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են:

Մրցութային ունկնդրումները կգնահատի հեղինակավոր միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված են ճանաչված երաժիշտներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---