Կաթնամթերքի գների աճը կապված է դրամ/դոլար փոխարժեքի տատանման հետ

Կաթնամթերքի գների աճը կապված է դրամ/դոլար փոխարժեքի տատանման հետ

PanARMENIAN.Net - Կաթնամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները բացատրում են իրենց արտադրանքի գների աճը դրամի արժեզրկմամբ դոլարի համեմատ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության ու տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Բացի այդ, նրա խոսքով, ընկերությունները հիմնականում հումքը գնում են կաթի փոշու տեսքով, ձեռք բերելով այն, ինչպես նաև փաթեթավորման պարագաները արտաքին շուկայում, որտեղ գները բարձրացել են: Միաժամանակ վերամշակող ընկերութնունները ստիպված են ավելի մեծ դոլարային վարկեր մարել, քան դրանք եղել են ձևակերպման ժամանակ: Կաթնամթերքի գնաճի վրա ազդել է նաև կաթի մթերման գնի բարձրացումը: «Եթե անցյալ տարի հունիսին 1լ կաթն արժեր 120-130 դրամ, ապա այժմ 1լ արժեքը 150-160 դրամ է, որը պահանջարկի ավելացման հետևանք է»,-ասել է նա:

Ըստ պաշտոնական տվյալների, 2012թ. Հայաստանում արտադրվել է 618 տոննա կաթ՝ ավելանալով 16,7 տոննայով՝ 2,8 տոկոսով:

Աշոտ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ կաթի արտադրանքի ծավալների աճը կհանգեցնի նրան, որ ընկերությունները կվերահաշվարկեն արտադրանքի ինքնարժեքն ու նրանց գինը սպառողի համար կնվազի: Տառացիորեն երեկ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունների արտադրանքն էժանացել է 10 դրամով, հավաստիացրել է նա:

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը մոնիտորինգ է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին և 12-ին գործնականում բոլոր խոշոր տնտեսվարողները միջինը 20-25 դրամով բարձրացրեցին իրենց արտադրանքի գինը:

Այդպես, «Աշտարակ կաթ» ընկերության թթվասերը (200գ) նախկինում արժեր 230 դրամ, իսկ այժն՝ 250 դրամ է, «Դուստր Մարիաննա» ընկերության մածունն արժեր 255 դրամ, իսկ այժմ 280 դրամ է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---