Բախումները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շարունակվում են

Բախումները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շարունակվում են

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ու այսօր առավոտյան կրկին բախումներ են տեղի ունեցել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցուցարարների ու ոստիկանների միջև: Ինչպես հայտնում է CNNTurk-ը, նետվող քարերին ու շշերին ոստիկանները պատասխանել են ջրաշիթերով ու արցունքաբեր գազով:

Ցուցարաներից ոմանք վանկարկել են քրդերի առաջնորդ Օջալանին փառաբանող կարգախոսներ: Հոսպիտալացվել է 13 մարդ: Ոստիկանությունը մտել է Գեզի զբոսայգի, ազատել է այն բարիկադներից ու վրաններին, և կրկին վերադարձել է Թաքսիմ հրապարակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---