Վարչապետ. Հունվարի մեկից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին

Վարչապետ. Հունվարի մեկից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին

PanARMENIAN.Net - Տարեցտարի մեզանից պահանջվում է ավելացնել ֆինանսական հատկացումները սոցիալակն ոլորտում, այսօր 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփոիչ ելույթում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք պետք է առաջին հերթին ապահովենք տնտեսական աճ, որպեսզի կարողանանք ունենլ լրացուցիչ միջոցներ գտնել սոցիալական ոլորտի համար: Մեր սոցիալական քաղաքականության փոփոխությունը կայանում է նրանում, որ մենք այսուհետ պաքարելու ենք ոչ թե աղքատության դեմ որպես լուրջ սոցիալական մարտահրավեր, այլ այն պատճառների դեմ, որոնք ծնում են այդ աղքատությունը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ աղքատություն ծնող երկու հիմանկան պատճառներն կրթական ցածր ցենզն ու սոցիալապես անապահով, բայց աշխատունակ մարդկանց գործազրկությունն են: «Չափանցանզ կարևոր է աշխատավարձի ռեֆորմը, երբ սոցիալական նպաստների և նվազագույն աշախտվարձի միջև տարբերությունը շատ չնչին է, վերանում է աշխատելու մոտիվացիան: Հուլիսի 1-ից մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք մինիմալ աշախատավարձը երեսուն տոկոսով, իսկ հունվարի մեկից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, և այն հիմնականում տեղի է ունենալու համակարգված ձևով: Ներկայացվելու է միասնական սանդղակ, որը հնարավորություն է տալու միասնական կոնսեսուի հասնել, թե ինչպիսին պետք է լինի աշխատավարձի քաղաքակնությունը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ հիմնական շեշտը պետք է դնել ներքին ռեսուրսների բացահայտման համար, պոնեցիալն առևալագույնս օգտագործել, ներքին խնայողություններն ի գործ դնել՝ հաշվի առնելով արտաքին շուկաների զգալի բացասական ազդեցությունը: «Դա նշանակում է, որ արդյունաբերական քաղաքականությունը, որը ունի արտահանման միտում ամբողջովին արդարացված է: Մեր հիմնկան ընդդիմադիր ուժերը նույնսպես այդ քաղաքականությանը տվեցին դրական գնահատական: Պետությունը պետք է իրականացնի արդյունաբերական քաղաքականություն: Արտահաման աճի տեմերն այսուհետ կրում են կայուն բնութ և այս քաղաքականությունը պետք է շարունակվի»,- եզրափակեց վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---